▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ռազմական անակնկալներ են լինելու... Պաշտպանության նախարար

Գումի շուկայում 2 օրվա սատկած ու մարգանցովկայի մեջ պահած անասունի մսեր են վաճառում․ Ֆերմեր

Օդի ջերմաստիճանը 41, 42 և նույնիսկ մի քիչ էլ ավելի կլինի, որն էլ կբերի արտակարգ հետևանքներ

Կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացրել են և հորդորել՝ չգնել ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս



2019-03-18 13:43:54

 

Ընթերցողներից մեկը Shamshyan.com կայքին էր տրամադրել տեսանյութ, որտեղ  երևում է, թե ինչպես է Երևանի Գումի շուկայում կատուն «համտեսում» կախված մսի կտորը:

 

 

 

 

 

 

Տեսանյութը նկարահանվել է երեկ՝ մարտի 17-ին:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ավելի ուշ հետևյալ հաղորդագրությունը տարածեց. 

««Քաղաքացիներն ահազանգում են»…

Կատվի կծոտած մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է

 

Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար:

Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է  միսը վաճառել միայն սառնարանից:

Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են և լուծումը կարող է լինել միայն համակարգային:

Դեռևս մինչև միջադեպի արձանագրումը, այսօր առավոտյան Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար: ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում՝ կհետևեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ՉԳՆԵԼ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.