▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ռազմական անակնկալներ են լինելու... Պաշտպանության նախարար

Գումի շուկայում 2 օրվա սատկած ու մարգանցովկայի մեջ պահած անասունի մսեր են վաճառում․ Ֆերմեր

Օդի ջերմաստիճանը 41, 42 և նույնիսկ մի քիչ էլ ավելի կլինի, որն էլ կբերի արտակարգ հետևանքներ

«Սասնա Ծռերն» Արցախում ստորագրահավաք են սկսում, որ արցախցիները կարողանան մասնակցել ՀՀ ընտրություններին



2019-03-18 15:37:08

 

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը ստորագրահավաք է սկսում Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով:

Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մինչ օրս Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքից, չեն կարողանում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ՀՀ հանրաքվեներին։

ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 2018 թ. կազմակերպված քննարկումների ժամանակ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը համակարգող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ, որտեղ գլխավորների թվում ներառել էր Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը:

Հայտնի պատճառներով այդ բարեփոխումներն առկախվեցին, սակայն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը շարունակում է առանցքային լինել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման օրակարգում:

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, որպես Շարժման արցախյան բաղադրիչ, օրեր առաջ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, այդ առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով նախաձեռնում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ստորագրահավաք-դիմում ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ ԿԸՀ-ին:

Դիմումում նշվում է, որ Արցախում հաշվառված եւ դիմումն ստորագրող ՀՀ քաղաքացիները, իրենց ընտրական իրավունքի իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունից եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ՀՀ հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու համար, այդ թվում՝

ա) իրենց սահմանված կարգով ընդգրկել ՀՀ ընտրողների ռեգիստրում,

բ) սահմանված կարգով Արցախում ձեւավորել ընտրական տարածքներ եւ ընտրական տեղամասեր, ինչպես նաեւ կազմավորել համապատասխան ընտրական հանձնաժողովներ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.