▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ-ի տեսանյութը

Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ. Արարատ Միրզոյանի գրառումը

1 տարի առաջ այս օրը... Հուզվեցի... Փաշինյանը՝ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը կարդալու պահին

Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության

Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը. Մարիամ Փաշինյանը՝ ծննդյան խնջույքի մասին



2019-03-18 19:02:20

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղում հաղորդավարը:

 

 

Խոսվեց աշխատանքի ու կրթության մասին: Հաղորդավարի հարցին, թե ինչու՞ է Մարիամ Փաշինյանը նախընտրել կրթություն ստանալ արտասահմանում, ոչ թե Հայաստանում (Մարիամ Փաշինյանը սովորել է Տարտուի համալսարանում. Հեղ.), վարչապետի դուստրը պատասխանեց, որ եթե կա հնարավորություն ու ցանկություն դրսում սովորելու՝ ինչու ոչ, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Ըստ Մարիամի, դա նաեւ հնարավորություն է ինքնադրսեւորման՝ այլ ազգությունների հետ շփվելու, մենակ ապրելու, միայնակ դժվարությունները հաղթահարելու: Վարչապետի դուստրը կարծում է, որ անպայման պետք է դեռ դեռահասության տարիքից շփվել այլ ազգերի ներկայացուցիչների հետ:

Մարիամ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ առայժմ դադար է ուսման մեջ, ինքը դեռ մտածում է՝ աշխատե՞լ, շարունակե՞լ ուսումը դրսում, եւ եթե շարունակել, ապա որտե՞ղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարց հնչեց նաեւ Մարիամ Փաշինյանի 20-ամյակի խնջույքի մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ու մի շարք մեղադրանքներ էին հնչել:

Մարիամ Փաշինյանը պարզաբանեց, որ 16 տարեկանից ի վեր, մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել, քանի որ ինքն ընտանիքից հեռու է եղել, այդ օրերին քննական շրջան է եղել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը:

 

 

 

 

 

 

 

 

«Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին հատկապես: Ճիշտն ասած ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում: Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: Նաեւ ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1 տարեկանը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե այդ մարդիկ ներկա պաշտոնյանե՞ր են, Մարիամ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մի քանի հոգի հնարավոր է լինեն, որոնք ընկերներ են կամ բարեկամներ.

«Ես իմաստը չեմ հասկանում պաշտոնյային ծնունդի հրավիրելու միայն նրա համար, որ նա պաշտոնյա է, ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում»,-ասաց նա:

Աղբյուր՝ armtimes.com

Կարդացեք նաև՝ Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի. Մարիամ Փաշինյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.