▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գույքահարկի վճարից ազատվեցին քաղաքացիների մի քանի խմբեր. Երեւանի ավագանու որոշումը

Երեւանի ավագանին այսօր հրավիրված նիստում որոշեց գույքահարկի արտոնություններ սահմանել քաղաքացիների մի քանի խմբերի համար:

Խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների առաջին եւ երկրորդ խմբի զինհաշմանդամներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրանց նկատմամբ սահմանվեց արտոնություն՝ ազատելով մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունների եւ հաշվարկված տույժի վճարումից:

Նշված խմբերի քաղաքացիների ընդհանուր թիվը 674 է: Զիջվող գումարի չափն, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 3 500 000 ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետի ճեպազրույցը լրագրողների հետ ամբողջությամբ՝ տեսանյութում.

 

 

0:00 - Աղբահանության մեքենաների և դրանց ձեռքբերման ընթացակարգի մասին

 03:24 - Օպերայի սրճարանների ապամոնտաժման մասին

 05:48 - Այլ այգիների օբյեկտների ապամոնտաժման և կանաչապատման հեռանկարի մասին

 07:54 - Սրճարանների ապամոնտաժման փուլերի, ժամկետների և գործունեության օրինական հիմքերի մասին

11:26 – Համատիրությունների ու վերելակների մասին 

13:03 - Մետրոյի նոր կայարանի մասին

15:06 - Կայանատեղիների գնային քաղաքականության և տրանսպորի բարեփոխումների մասին

16:53 – Մանսարդների կառուցապատման մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին