▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն ընդունել է Մոսկվայի պետ. համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայուհի դեկանին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ: Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ: Հանդիպումից հետո տված հարևցազրույցում Ելենա Վարդանովան ասել է.

«Ես եկել եմ Երևան՝ դասավանդելու Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի այն ուսանողներին, ովքեր սովորում են լրագրություն: Ես արդեն հանդես եմ եկել մի քանի դասախոսություններով մեդիաէկոնոմիկայի վերաբերյալ, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես եմ եկել մի քանի հրապարակային դասախոսություններով: Սա այցի հիմնական նպատակն է: Ես շատ զգացված եմ, որ պարոն Նախագահն ընդունեց ինձ և խոսեց համաշխարհային կրթական ոլորտում, ինչպես նաև այստեղ՝ Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի նշանակության մասին, կիսվեց իր մտքերով այն մասին, թե ինչպես է պետք զարգացնել լրագրության ծրագրերը: Նա իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ այսօր թվային հեղափոխության, երիտասարդ լսարանի շրջանակում սոցիալական ցանցերի գերիշխանության պայմաններում երիտասարնդերի համար բարդանում է տարբերակել ճիշտ լրագրողական բովանդակությունը հորինվածքից և սիրողական նմանակումներից: Կարծում եմ՝ նախագահի մակարդակով կա անգամ նոր պայմաններում մեր մասնագիտության կարևորության բացարձակ ընկալում: Մենք մեծ աջակցություն ենք ստացել՝ ուղղված Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործունեությանը, այդ թվում և լրագրության դասավանդմանը, ինչպես նաև մեր ջանքերին՝ պահպանելու լրագրության ավանդույթները՝ որպես սոցիալական պատասխանատվություն ու կարևորություն ենթադրող մասնագիտություն: Մենք լսեցինք նախագահի ցանկությունը՝ կրթական ծրագրի և աշխատաշուկայի ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, Երևանի մասնաճյուղում լրագրության դասավանդման նպատակով ներգրավելու պրոֆեսիոնալ լրագրողների, ինչպես նաև ստացել ենք նրա լիակատար աջակցությունը՝ ամրապնդելու կապերը Մոսկվայում գտնվող լրագրության ֆակուլտետի և այս ծրագրի միջև, որպեսզի Հայաստանում լրագրության դասավանդման մակարդակն աճի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին