▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը գուցե չսպասի՞ շաբաթօրյակին. Սարսափելի վիճակ Մալաթիա շուկայի հետնամասում

Մալաթիա շուկայի հետնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում՝ աղբի վիճակը սարսափելի է. այս մասին տեսանյութ է տարածվել «Ջրառ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ , ըստ ասեկոսեների, Մալաթիայի շուկան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: 

Հիշեցնենք նաև, որ մարտի 23-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ. ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է տարածել ու գրել, որ ընտանիքով նույնպես մասնակցելու է այդ կարևոր միջոցառմանը: 

Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հույս է հայտնել, որ մի քանի շաբաթօրյակից հետո ՝ այնպես կպահենք մեզ ու այնքան մաքուր կպահենք Երևանը, որ նման մասշտաբի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին