▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՛վ Արցախը, և՛ ՀՀ-ն ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու. ԱԳՆ մամուլի խոսնակ

 

«ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ»,- այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետերի կիրառմանը:

Խոսելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների մասին՝ Աննա Նաղդալյանը նշեց.

«Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է և այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրաձայնել է ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն ու կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու. այս հարցը որևէ մեկը թող դա կասկածի տակ չդնի: Այդ վճռականությամբ է պայմանավորված նաև մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ»:

ԱԳՆ մամուլի խոսնակի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին