▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել Մոսկվայի բնակարաններից մեկում 11-ամյա հայ տղայի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Մոսկվայի բնակարաններից մեկում անչափահաս հայ տղայի մահվան պատճառը:

Այս առնչությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են  հետեւյալը. «Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

 

 

 

Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին