▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ Global Citizen-ի համայնքի առաջ բացահայտելու եմ իմ հայրենիքը. Արմանդ Արտոն

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին:

Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո հարցազրույցում  Արմանդ Արտոնն ասել է.

«Իմ անունն Արմանդ Արտոն է, ես Global Citizen Forum-ի հիմնադիրն եմ:

 

 

Քիչ առաջ մենք հանդիպում ունեցանք նախագահի հետ և քննարկեցինք համատեղ աշխատելու հնարավորություններն ու Երևանում հոտկեմբերի 11-12-ը կայանալիք  Global Citizen Forum-ը նրա հովանու ներքո անցկացնելու հնարավորության հարցը:

Ֆորումում քննարկվելու են այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց ժամանակակից աշխարհում բախվում են աշխարհի քաղաքացիները, ինչպես նաև այն, թե ինչպես են տեխնոլոգիաներն առաջիկա սերունդների համար որոշիչ դերակատարում ունենալու մարդկային շարժունակության ու միգրացիայի գործում:

Մեր հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերին մեկն այն էր, թե ինչպես կարող ենք մեծացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես մի երկիր ու ժողովուրդ, որը պատմականորեն աշխարհի ամենահայտնի ժողովուրդներից է իր համառությամբ և նպատակներին հասնելու կարողությամբ:

Որպես մեկը, ով ունի հայկական արմատներ, հպարտ եմ ներկա լինելու այդ արարողությանը մեր բոլոր հիմնադիրների, անդամների, Global Citizen-ի համայնքի հետ, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում և բացահայտելու իմ հայրենիքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին