▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է «Armenia» գրությամբ պաստառը հայտնվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմանը

Օրերս Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության շրջանակներում կայացել է «Ջենովա»-«Յուվենթուս»  հանդիպումը, որի ժամանակ տրիբունաներին հայտնվել է «Via Armenia 5r» գրությամբ պաստառը:

 

 

Բանն այն է, որ «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է հենց «Via Armenia 5r»:  Իսկ ի՞նչ է այն նշանակում: Պարզվում է` Ջենովայում կա «Armenia Street» անվանումով փողոց:  Իսկ այդ փողոցի 5-րդ տանը, այսինքն` «5r Armenia Street» հասցեում գտնվում է ֆան-ակումբի գլխավոր գրասենյակը: Այստեղից էլ «Via Armenia 5r» ցուցապաստառը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջենովայի հայկական փողոցում գտնվում է Սբ. Բարդուղիմեոս եկեղեցին, որը 1308թ. հիմնել են հայ հոգևորականները: Այս եկեղեցում պահվում է երկուհազարամյա նկար՝  Հիսուս Քրիստոսի Սուրբ դեմքը, որը համարվում է Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք արված միակ նկարը:

Աղբյուր՝ shantnews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին