▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող է նույնիսկ 3 պարգևատրում լինի այս տարի. Արարատի մարզպետը պատրաստվում է կրկին պարգևատրել իրեն

Անցած տարվա ապրիլ-մայիսյան հեղափոխության շնորհիվ գյուղապետից մարզպետ դարձած Գարիկ Սարգսյանը գրեթե ամեն օր հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է 1in.am-ը: Սարգսյանից դժգոհություններ մարզում կան։ Արարատի մարզի բնակիչները մարզպետից իրենց դժգոհությունը չէին թաքցնում նաև անցած շաբաթ օրը վարչապետի կողմից մարզ կատարած այցի ժամանակ։

Օրերս էլ մամուլը գրել էր, որ մարզպետն իր ազգականներին աշխատանքի է տեղավորում, ինչպես նաև որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Եվ այդ հերթում առաջինը Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչն այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը։

 

 

 

Պարոն Սարգսյան, Դուք իսկապե՞ս ցանկանում եք զբաղվել Աբրահամյանների բիզնեսով։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ լուրերին։

– Երևի մենք արդեն սկսենք որոշ լրատվականների հրավիրել դատարան։ Թող իրենք դատարանում պարզաբանեն, թե որտեղից իրենց այդ լուրերը և առհասարակ։

Ուզում եք ասել, որ բիզնեսի մասով խոսակցությունները իրականության հետ կապ չունե՞ն։ Դուք որևէ բիզնես ձեռք չեք բերել և նման մտադրություն չունե՞ք։

-Ես այս պահին ոչ մի բիզնեսի չեմ տիրապետում և նպատակ էլ չունեմ բիզնեսով զբաղվել։ Ես քաղաքական գործիչ եմ, ես հանրային ծառայող եմ և դրա համար ստանում եմ աշխատավարձ ու իմ աշխատավարձը կամ պարգևատրումները ինձ բավարարում են։ Ես որևէ բիզնեսի մեջ թաթախվելու կարիք չունեմ։

Դե, իհարկե, 105 տոկոս պարգևատրումը բավարարող է։ Դուք նաև հանդես էիք եկել առաջարկով այդ պարգևատրումների որոշակի տոկոսն ուղղել բարեգործության։ Դուք անձամբ այդ հատկացումներն արե՞լ եք։

-Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ բազմազավակ ընտանիքների։ Չեմ ուզում ուղղակի շահարկել այդ ընտանիքների անունները։ Մենք անգամ այս մասին հրապարակում էլ չենք ունեցել։ Բայց ես իմ աշխատավարձի պարգևատրման 105 տոկոսի չափով, նույնիսկ ավելի, քան ես ստացել եմ, օգտագործել եմ բարեգործական նպատակով։ Բայց դա չի նշանակում, որ իմ ստացած պարգևատրումն արդարացված չէր։ Ես իմ հաջորդ պարգևատրումը ևս պետք է ուղղեմ բարեգործության։ Ես նման որոշում եմ կայացրել։

-Այսինքն՝ այս աղմուկից հետո նորից պարգևատրում է լինելո՞ւ։

-Կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի այս տարի։

-Ինչի՞ համար, պարոն Սարգսյան։

-Կտեսնեք։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք , որ վարչապետը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մասմավորապես նշելով. «Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա»:

Կարդացեք նաև՝ Վերջացրեք էլի. Արարատի մարզպետը վատ դրության մեջ հայտնվեց Փաշինյանի առաջ

Կարդացեք նաև՝ Նորմա՞լ է, որ վարչապետին ուղված նամակը Արարատի մարզպետը գաղտնի կարդում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին