▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ. Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

 

 

ՀՀ կառավարության նիստում, այսօր՝ մարտի 21-ին, որոշվեց Վահագն Վերմիշյանին նշանակել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

«Այնուհետեւ աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում,  Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում: Նախագծել եւ կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, էրիթրիայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան եւ որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,-  ասաց Վերմիշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին եւ մաղթեց հաջողություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վերջերս Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Ավետիք Էլոյանը եւ նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Վահագն Վերմիշյանի կենսագրությունը

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը։

Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին եւ երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երեւանի կրկեսը, առեւտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում եւ Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին։

•     1987 թ.՝ «Հայպետնախագծի» ճարտարապետ

•     1989-1991 թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ

•     1996-1995 թթ.՝  «Կարալլ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սանկտ Պետերբուրգ

•     1996-2005 թթ.՝ «Պետրոսպեցստրոյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն

•     2013-2014 թթ.՝ «Ավտոդորպրոեկտ» ընկերության գլխավոր տնօրեն

•     2005-ից՝ «ՎԵԿ պրոեկտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն

•     2014-ից՝ Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ:

Կարդացեք նաև՝ 

Պետք չի վերջին րոպեներին բերել, մտցնել օրակարգ․ Փաշինյանը նկատողություն արեց տրանսպորտի նախարարին

Սենց բան հնարավո՞ր ա 21-րդ դարում, այսուհետ էսպիսի դեպք չունենամ․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին