▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրելի լրագրող, ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում․ ԱԺ պատգամավոր, Ծառուկյանի անվտանգության նախկին պետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանը պնդում է, որ անցած տարի հուլիսին տեղի ունեցած ծեծռկտուքին ինքը չի մասնակցել։

«Ես 100 անգամ ասել եմ՝ ոչ ծեծկռտուքին եմ մասնակցել, ոչ այդ սենյակում եմ եղել։ Մենք Ծառուկյանի հետ բարձրացել ենք վերեւ, երկու հոգու ընդունել ենք ու գնացել ենք, վերջ»,- ասաց Էդուարդ Բաբայանը։

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանն այսօր որոշել է շարունակել դռնփակ:

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին