▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը «Հաց բերող»-ի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

 

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և  հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը: Շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»:  Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան շեշտել է, որ իր համար կարևոր է, որպեսզի Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

 

 

 

 

 

 

 

 

Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում:

 

 

 

 

 

 

 

Հաց բերող Արթուր Սարգսյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը հանձնվել էր ս.թ. մարտի 18-ին. մրցանակը հետմահու հանձնվել է Արթուր Սարգսյանին մարդասիրության և անձնազոհության համար: Իր ելույթում Աննա Հակոբյանը շեշտել էր, որ մրցանակը ևս մեկ առիթ է, գնահատելու և խոնարհվելու Արթուր Սարգսյանի ցուցաբերած բարձր մարդասիրության առաջ: «Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ մրցանակը չունի քաղաքական բաղադրիչ և ընդհակառակը, մրցանակն այն մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքականությունից»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին