▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ որ ասվեց, պարզ է չէ՞, կգնաք ու կանեք․ Փաշինյանը բարկացավ Նարեկ Բաբայանի վրա

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում քննարկվեց եւ հաստատվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, թե այս նախագիծը պնդել են, որ ներկայացվի, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն մասնավորեցման ցանկում է գտնվում։ «Ուղղակի նպատակահարմար գտանք, որ կառավարությունը քննարկի»,-ասաց նա, սակայն վարչապետը կոշտ ընդհատեց նրան:

«Պարո՛ն Բաբայան, կներեք էի, ինչ-որ ասվեց, պարզ էր, չէ՞: Դադարեցրե՛ք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է ոչ միայն ձեզ, այլեւ բոլոր ներկաներին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Պետք չի վերջին րոպեներին բերել, մտցնել օրակարգ․ Փաշինյանը նկատողություն արեց տրանսպորտի նախարարին

Կարդացեք նաև՝ Սենց բան հնարավո՞ր ա 21-րդ դարում, այսուհետ էսպիսի դեպք չունենամ․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին

Կարդացեք նաև՝ Բա տենց լավ լուրերը ինչի՞ եք գաղտնի պահում մարդկանցից. Փաշինյանը՝ Ջավադյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին