▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

armtimes.com-ի տեղեկություններով, «Օրենքով գող» Աստրախանցի Հայկո մականունով հայտնի Հայկ Սարգսյանը, որը մարտի 18-ին «ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում ձերբակալվել էր, ազատ է արձակվել:

 

 

 

 

 

 

Նա ձերբակավել էր Ծիծեռնակաբերդի խճուղուց՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու ձեռք բերելու կասկածանքով. իրավապահները «Օրենքով գողի» մոտ հայտնաբերել էին ատրճանակ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել, քանի որ կալանքի հիմքեր չեն եղել:

 

 

 

 

 

 

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրիի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին