▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթեթություն է. նախագահի լուսանկարիչը հերքում է Ռիտա Սարգսյանին չնկարելու մասին լուրերը

«Բաղրամյան 26» Telegram–ալիքը տեղեկություն էր տարածել, թե  իբր Ռիտա Սարգսյանը բողոքել է, որ նախագահի անձնական լուսանկարիչը իրեն չնկարելու հրաման է ստացել. «Եվ երբ նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչը մոտեցավ նրան, սիրալիր բարևեց, տիկին Սարգսյանը զարմացած հարցրեց` իսկ դու չե՞ս ուզում ինձ նկարել». Լուսանկարիչը ամոթահար ժպտաց և հեռացավ»,-գրված էր հաղորդագրությունում։

 

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է  այդ լուրերը:

«Այդ լուրերն անհեթեթություն են։ Ես չէի կարող նման բան անել։ Եթե Ռիտա Սարգսյանը ցանկանար, ապա ես մեծ սիրով կլուսանկարեի նրան», – նշել է լուսանկարիչը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հակոբյանն ասել է, որ մարտի 20–ին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգի ժամանակ, նա դահլիճում տեսել է Ռիտա Սարգսյանին, մոտեցել և ողջունել նրան, սակայն նրանց միջև ուրիշ ոչ մի խոսակցություն չի եղել։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Դավիթ Հակոբյանը նախագահականում լուսանկարիչ է աշխատել նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին