▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Նուբարաշենում. 49-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. պատճառը բժիշկների հայտնած տեղեկությունն է

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 10-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը օրինական է և նա այսօր է իր անունով ստացել և ինքնասպանության պատճառը նրանում է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ և այսօր իր անունով ստացած զենքով նա ինքնասպան է եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին