▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի սկսում ենք Սարալանջի կանաչապատումը. Հայկ Մարության

«Այս տարի սկսում ենք Սարալանջի կանաչապատումը: Ընդամենը մեկ-երկու տարուց մեր քաղաքում ավելի քիչ փոշի ու ավելի շատ կանաչ տարածք կլինի: 
Տարածքում կաթիլային ոռոգման համակարգ կանցկացվի:
Ի դեպ, վաղը Երևանում շաբաթօրյակ է։ Կոչ եմ անում բոլորով մաքրենք մեր քաղաքը»,-գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեսանյութ տարածելով՝ Սարալանջը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

 

 

 

Նախօրեին էլ՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել էր. «Կներեք էմոցիոնալ զեղման համար, բայց սա իմ երազանքի պրոյեկտն է: Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին