▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին փորձել է ավտոմեքենայով նետվել Տիգրանաշեն գյուղի հարակից ձորը․ ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտի 24-ին` ժամը 16:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն գյուղի հարակից ձորը:

 

 

 

Փրկարարները Զոդի-Բանավան թաղամասի բնակչին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին