▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն այցելել է պանթեոն, հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

 

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: 

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին այցելողների թվում էին նաև, Տարոն Մարգարյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը և այլք։

 

 

 

 

 

 

 

 

 

Ոգեկոչման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Նիկոյանը և այլոք։

Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին ու շտապ հեռացան` չպատասխանելով պանթեոնում հավաքված լրագրողների հարցերին։

Կարդացեք նաև՝ Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին