▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»



2019-03-25 17:41:58

«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ». Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

 

 

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը:  

Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

«Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը:  

Կարևորելով շինհրապարակների պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ստուգայցեր իրականացնել բոլոր շինհրապարակներում և քայլեր ձեռնարկել դրանց կարգի բերելու ու անվտանգության կանոնների պահպանման համար:

 

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու այազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը:

«Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շտապբուժօգնություն» ընկերությանը հանձնարարվել է խստիվ պահպանել կանչերի դեպքում մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները միացրած լինելու պահանջը։ Այս կերպ երթևեկության այլ մասնակիցների համար առավել հեշտ է լինում նկատել և  զիջել մեքենաներին:  

«Երբ լսում եք ազդանշանը, խնդրում եմ ուշադիր եղեք և ճանապարհ տվեք: Սա շատ կարևոր է: Մարդիկ շտապում են մեր քաղաքացիներից մեկի կյանքը փրկելու»,- նշել է Հայկ Մարությանը:

Խոսելով գնումների մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:

 

«Մենք պահանջելու ենք ամեն կետը, որը պայմանագրում նշված է: Հին պրակտիկան չի լինելու: Ստուգելու ենք որակը, եթե չհամապատասխանեց, ուրեմն դուք դուրս եք մնալու գործընթացից, և, բնականաբար, տույժեր ու տուգանքներ են լինելու: Նախ, մենք անորակ արտադրանք չենք կարող տալ մեր քաղաքացիներին, երկրորդ՝ քաղաքապետարանին այլևս չի ստացվելու խաբել կամ այլ ճանապարհներով գնալ, որ աչք փակվի»,- ընդգծել է քաղաքապետը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.