▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձակի դաժանությամբ սպանություն Արմավիրի մարզում. Էջմիածնում սպանել են տեղի հայտնի կոնյակի խանութի սեփականատիրոջը

Այսօր՝ ապրիլի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

 

 

shamshyan.com-ն է գրում այս մասին և նշում, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըը հայտնում է, որ սպանվածը հայտնաբերվել է ննջասենյակում՝ կպչուն ժապավենով բերանը, ոտքերն ու ձեռքերը կապած, և մարմնական բազմաթիվ վնասվածքներով:

 

 

Տան բոլոր սենյակները ամբողջովին տակնուվրա են արված, սպանվածին պատկանող ավտոտնակից էլ առևանգել են նրան պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և նրան պատկանող՝ Էջմիածնում հայտնի կոնյակի խանութը, ամբողջովին թալանված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին