▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզպետը պարգեւատրել է ինքն իրեն «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»

Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Խանվելյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից»,- ասված է նրա գրառման մեջ։

 

 

Նշենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 12-ի թիվ 132 կարգադրությամբ կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի ղեկավար կազմին:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին