▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում. ջերմաստիճանը կնվազի 13-16 աստիճանով. Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»։

Կարդացեք նաև՝ Դուք ինձ հիմա նենց հարցեր եք տալիս, որ եթե ես դա ասեմ…. Գագիկ Սուրենյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին