▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ուժեղացված ծառայություն մարզերում․ Ոստիկանները բաժիններ են բերել «օրենքով գողեր»-ի

Հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է. Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը դուրս եկել Քոչարյանի ռեժիմի դեմ. Գայանե Աբրահամյան

Արամուսում գործող ձիթապտղի վերամշակման գործարանի արտադրանքը արտահանվում է Ուկրաինա, Վրաստան և ՌԴ

Գագիկ Ծառուկյանը Բելառուսի դիվանագիտական համարներով է շրջում․ Դանիել Իոաննիսյան



2019-04-15 12:45:33

 

«Փաստերի ստուգման հարթակ»-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ նրա՝ Արարատի մարզ կատարած այցի վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես երևում է տեսանյութում, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանը գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

Դիվանագիտական համարանիշով մեքենաները Հայաստանում ունեն որոշակի արտոնություն։ Ճանապարհային ոստիկանությունն այս մեքենաները չի կանգնեցնում, վարչական տուգանքներից ևս այս մեքենաները ազատված են։

Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունները շատ ջերմ են։ Լուկաշենկոն անգամ մասնակցել էր Ծառուկյանի կողմից Աբովյանում կառուցված եկեղեցու բացման արարողությանը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը մեկնաբանելով երևույթը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային Ժողովի պատգամավորը և չափսերով երկրորդ խմբակցության ղեկավարը Բելառուսի դիվանագիտական համարներով է շրջում:
Այսինքն, օտարերկրյա պետության միջոցով ապահովում է սեփական ավտոշարասյան անձեռնամխելիությունը:

ԱԺ Անվտանգության հանձնաժողովի պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Քրիստինե Պողոսյան և Արմեն Խաչատրյան, ի՞նչ կասեք»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.