▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ է. Նիկոլ Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին

 

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանից դուրս գալուց հետո լրագողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր դեմ կազմակերպված «Սուտ Նիկոլ» կարգախոսով ֆլեշմոբի մասին, ասաց.

«Ինչքան հասկացա, այդ ակցիայի կազմակերպիչները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Խորհուրդ եմ տալիս, ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել: Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ»,- նշեց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ լրագրողներից մեկի նկատառմանը, որ «Սուտ Նիկոլ» կարգախոսով ֆլեշմոբի մասնակիցներն իրեն մեղադրում են Սաշիկ Սարգսյանի հայտնի «50/50» երեւույթը չբացահայտվելու համար, Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան, հիմա մենք ինչ-որ մի վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ է»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հեղափոխության ընթացքում իր տված խոստումները կետ առ կետ գույքագրել՝ տեսական խոսակցությունից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նախաձեռնության անդամներն ակցիա էին իրականացնում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ անելով Երևանի տարբեր հատվածներում, ինչն էլ պատճառ էր դարձել նրանց բերման ենթարկելուն:

 

Կարդացեք նաև՝ Բերման են ենթարկվել Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանն ազատ են արձակվել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին