▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատցեմենտ ընկերության մանիպուլյատիվ գործողությունները հետապնդում են բացարձակապես նեղ անձնական շահեր

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրված ցեմենտի ներմուծման համար պետական տուրք նախատեսող օրենքի նախագծի համաձայն սահմանվում է քսաներկու հազար ՀՀ դրամ պետական տուրք ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ սպիտակ ցեմենտի և կլինկերի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի մեկ տոննայի ներմուծման համար:

Համոզված ենք, որ տեղական արտադրողների համար սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող օրենքի նախագիծ է և որոշակիորեն պաշտպանում է տեղական արտադրողին:

Ցեմենտի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և Հայաստանի Հանրապետությունում  ցեմենտի սպառումը Իրանից ներմուծման միջոցով  իրականացնելը հղի է վտանգավոր հետևանքներով, քանի որ հավանական է, որ ոչ հեռավոր ապագայում Իրանից ցեմենտ հնարավոր չլինի ներմուծել էժան գներով, և  եթե տեղական արտադրողները ներկայումս չպաշտպանվեին պետության կողմից, գործարանները կփակվեին, իսկ հետագայում Իրանական ցեմենտի թանկացման ժամանակ այլևս հնարավոր չի լինի նորից գործարաններ բացել կամ կպահանջվի երկար ժամանակ և տնտեսության համար ավելի մեծ բացասական հետևանքները անխուսափելի կլինեն:

 

 

 

Մեր ընկերությունը  չափազանց բարձր է գնահատում  տեղական արտադրողներին պաշտպանելու և աջակցելու պետության ներկայիս  պատրաստակամությունը և հուսով ենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի կողմից առաջարկված փոփոխություններով օրենքների նախագծերը  կընդունվեն  Ազգային Ժողովի կողմից: Իհարկե արդյունավետ կլիներ, որ 22000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանվեր 30000 հազար  դրամ, քանի որ այս օրենքի ընդունումից հետո պետական աջակցության շնորհիվ Իրանում հնարավոր է կրկին ցեմենտի գինը որոշակիոեն  իջեցվի/համոզված ենք իհարկե ժամանակավոր/: Բացի այդ, օրենքի գործողությունը որևէ  ժամկետով սահմանափակելու դեպքում գործարանները զարգացնելուն ուղղված լրացուցիչ ներդրումներ կատարելը կլինի չափազանց ռիսկային և փաստացի հնարավոր չի լինի կատարել նոր ներդրումներ՝ կայունության բացակայության պատճառով:

Արարատի ցեմենտի գործարանը ակնկալում է պետությունից միայն իրեն պաշտպանող պետական քաղաքականություն և այլ արտադրողների օրինական շահերի ոտնահարում:  Մասնավորապես, կարծես թե պետությանը սպառնում են նրանով, որ իրենք էլ կարող են կլինկեր ներմուծել և այդ եղանակով արտադրել ցեմենտ, սակայն անկեղծ չեն, քանի որ իրականում  այդ գործարանի համար ցեմենտի ինքնարժեքը ավելի ցածր պետք է լինի, քան կլինկերի ներմուծման միջոցով ցեմենտ արտադրողի:

Բացի այդ, 2018թ. մայիս ամսին, երբ ՊԵԿ-ում  քննարկում էր կազմակերպվել ներմուծվող ցեմենտի մաքսազերծման և տեղական արտադրողին պաշտպանելու հետ կապված հարցերի հետ կապված,   տեղական մյուս արտադրողները, այդ թվում՝  Արարատցեմենտ ընկերությունը առարկություններ չունեին և  համակարծիք էին, որ կլինկերը պետք է դիտարկվի որպես հումք: Ավելին, նշվում էր, որ իրենք նույնպես կլինկերի ներմուծման միջոցով ցեմենտի արտադրություն են հիմնելու Մեղրիում:

Իսկ ներկայումս մեր համոզմամբ Արարատցեմենտ ընկերության գործողությունները մանիպուլյատիվ են, հետապնդում են նեղ անձնական շահեր և նպատակը մեկն է. այնպես անել,որ կլինկերի ներմուծման միջոցով ցեմենտ արտադրող գործարանը փակվի և նորերը չբացվեն:

 

Հարգանքով՝ «ԳԱՋ» ՓԲԸ տնօրեն Ա. Ենգոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին