▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում թալանել են «Քոթո» մականվամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետին. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 14-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին դիմած Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Սարգիս Ղարաքեշիշյանի դիմումի փաստով։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իրեն պատկանող պահեստի պատուհանը ջարդելու միջոցով մուտք են գործել ներս, այնուհետև կոտրել շենքի միջև 2 դռները և այնտեղից գույք հափշտակել։ Ս. Ղարաքեշիշյանը հայտնել է, որ այնտեղից գողացել են 5 հատ տարբեր տեսակի հեռուստացույցներ, 1000 հատ կերամիկակական թեյի բաժակներ, 30 արկղ անկողնային պարագաներ, 500 հատ 2 լ. յուղաներկ, 50 հատ 10 լ. ներքին հարդարման ներկեր և տարբեր տեսակի կենցաղային այլ իրեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Չթչյանի գլխավորությամբ։

Ս. Ղարաքեշիյանը Ստեփանավանի նախկին քաղաքապետն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Քոթո» մականվամբ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին