▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համլետ Ղուշչյանը հարցաքննվել է. պատրաստվում են հարցաքննության հրավիրել նաեւ Սամվել Ալեքսանյանին

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը հարցաքննվել է իրեն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում:

 

 

armtimes.com-ն է գրում այս մասին և նշում, որ տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր հարցին, թե Սամվել Ալեքսանյանը նույնպե՞ս հարցաքննվել է, Հարությունյանը պատասխանեց, որ նախաքննական մարմինը պատրաստվում է նրան հրավիրել հարցաքննության:

Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առեւանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին