▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աղազարյանն առաջարկում է վարկ չմարողներին դատել

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս հարցի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքը նույնպես շատ է կարևորում այս հարցը, ուստի պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:

«Տասնյակ հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել և այդ վարկերը չեն մարվելու, որովհետև հենց վերցնելու պահից իրենք որոշել են, որ չմարեն: Սա ազդելու է մեր տնտեսության զարգացման վրա»,- առաջարկեց Աղազարյանը՝ առաջարկելով, որ վարկ չմարողները քրեականացվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին