▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենայն հայոց կաթողիկոսը լվացել է 12 սպասավորների ոտքերը

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնի է՝ Ս․ Հարության տոնի նախընթաց շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և հետևաբար այդ շաբաթվա հինգշաբթի օրը կոչվում է Ավագ Հինգշաբթի։ Ավագ Շաբաթը բավական հագեցած կրոնա-ծիսական ընթացակարգ ունի։ Այսօր հաստատվում է Սուրբ Հաղորդության խորհուրդը, քանի որ Ավագ Հինգշաբթի է տեղի ունենում Վերջին կամ Խորհրդավոր Ընթրիքը, կատարվում ոտնլվայի արարողությունը: Քրիստոսը,  վերջին ընթրիքից հետո ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:

 

 

Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին