▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նելլի Դուրյանը՝ 3 անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկությունների մասին

Երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա քրեական գործերի հարուցումը մերժվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները: Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ»,–գրել է նա:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնեն,ք որ երեկ՝ ապրիլի 17–ին խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր, որ օրերս դպրոցի ուսուցիչները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին