▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

 

 

news.am-ն է գրում այս մասին և նշում, որ Դավիթ Սանասարյանը պահանջում է առոչինչ ճանաչել եւ վերացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի յողմից 2019թ. մարտի 18–ի  «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից <«Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

 Հիշեցնենք, որ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:



 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին