▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունել, բայց այդպես մի արեք. Արայիկ Հարությունյանը՝ դպրոցների տնօրեններին

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի

Հանցագործության մասին անանուն հաղորդումներ՝ կոռուպցիոն բնույթի խախտումների վերաբերյալ

Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյան

Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը. Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv-ում



2019-04-19 19:29:18

 

EurActiv կայքը հրապարակել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում նախկին նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար:

 

 

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,- գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմի քննադատը լինելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է Քոչարյանը:

Քոչարյանը կասկած է հայտնել, թե Փաշինյանը, որն այն ժամանակ այդպես համառորեն փորձում էր  տապալել կառավարությունը, հիմա կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:

 

 

«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու զինված ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ շփում չի եղել:

Երևանում բանակի դերակատարումը եղել է  կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրել է անազատության մեջ գտնվող նախկին ղեկավարը:

Ըստ Քոչարյանի՝ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին:

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- շարունակել է Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ 2-րդ նախագահն իր հոդվածում հիշեցրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հայաստանյան այցից հետո արված հայտարարությունն առ այն, որ թեև «Մարտի 1»-ի գործով հետաքննությունը ողջունելի է, սակայն դրան զուգահեռ իշխանությունները պետք է ապահովեն գործընթացի՝ օրենքի գերակայության, արդարադատության անկախության սկզբունքներին համապատասխանելը, ինչպես նաև թափանցիկությունը, ազատ դատավարության երաշխիքները, որպեսզի ընտրովի արդարադատության և քաղաքական գործիչների նկատմամբ ենթադրյալ վրեժխնդրության բոլոր կասկածները ցրվեն:

Քոչարյանը մանրամասնել է, որ իր փաստաբանական թիմը նամակով դիմել է ԵՄ հանձնակատարին՝ նրան տեղյակ պահելով նախկին նախագահի գործում առկա միջազգայնորեն ճանաչված իրավական սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին: Քոչարյանն ընդգծում է, որ այդ խախտումներն արվել են վարչապետի,  Հատուկ քննչական ծառայության կողմից:

ՀՀ 2-րդ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է բնակչության արմատականացումը:

 

 

«Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Ես պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմաններում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրել է նախկին նախագահը:

Աղբյուր՝ news.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.