▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունել, բայց այդպես մի արեք. Արայիկ Հարությունյանը՝ դպրոցների տնօրեններին

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի

Հանցագործության մասին անանուն հաղորդումներ՝ կոռուպցիոն բնույթի խախտումների վերաբերյալ

Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Փաշինյան



2019-04-19 21:29:53

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու մինչև այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին ասաց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀՀ-ում կոռուպցիոն չարաշահումներով տասնյակ գործեր կան։ Այսօր կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը։ Տասնյակ քրգործեր են հարուցված, որոնցով տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում։ Ես եւ որեւէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն–ազգանունով մարդը պետք է դատվի՝ լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»։

«Ոչ մեկն արտոնյալ չի լինելու օրենքի առջեւ, բայց այս հարցում կա ավելի կարեւոր կոնտեքստ եւ մտավախություն։ Ես ձեր հարցադրման տակ տեսնում եմ հետեւյալը. դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք եւ դրա համար իրեն ձեռք չեք տալիս։

 

 

 

 

 

 

 

 

Ես ասում եմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ լինել։ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ, ես քննիչ ու դատախազ չեմ, բայց այն պահից, որ մեղադրանքի համար անհրաժեշտ ու բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի»,-ընդգծեց վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Դիտեք նաև՝  

 

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.