▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ եմ վերլուծել այդ օրվա իմ գործողությունները». Փաշինյանը չի ների մաքսատան աշխատակցին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում էր օգտատերերին հարցերին: Հարցերից մեկը աշխատանիքց ազատված մաքսատան աշխատակցի մասին էր: Խնդրում էին ներել այն աշխատակցին, որը վարչապետի հորդորով դիմում գրեց եւ ազատվեց աշխատանիքց:

 

 

«Շատ եմ վերլուծել էդ օրվա իմ գործողությունները, իմ ռեակցիաները եւ անկեղծ ասած՝ պիտի խոստովանեմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել։ Նրա համար որպես մի անհատ աշխատանքից ազատվելը շատ էր, այսպես ասած՝ դոզան շատ էր, բայց իրականում ես այդ քաղաքացուն ոչ ճանաչում էի, ոչ գիտեի, ոչ նախկինում հանդիպել էի, էսպես ասած՝ «լիչնի նեպրիյազն» չունեի, նա ինձ համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անարգում է դրոշը։ Էդ մի մարդուն չեմ ազատել գործից, ես ազատել եմ գործից բոլոր էն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը, եւ ինձ թվում ա՝ բոլորը էս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։

Փաշինյանը մերժեց  խնդրանքը՝ պատճառաբանելով, որ ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է, եւ որ ինքը ներողություն կխնդրեր, եթե համարեր, որ սխալվել է, մինդեռ վստահ է, որ ճիշտ է վարվել․

«Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ ձեր տեսակետը չեմ հարգում, բայց ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչքան էլ հարգեմ, էմոցիոնալ տանեմ, սրտիս մոտ ընդունեմ ձեր առաջարկները, քննադատությունները, չեմ կարող ինձ թույլ տալ, որ լինեմ ՀՀ այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ ա ծռել։

Էդ պահին ճիշտ որոշում եմ կայացրել ու եթե որեւէ տեղ մտնեմ ու էդպիսի վիճակ տեսնեմ, իմ ռեակցիան լինելու ա նույնը, ինչ մակարդակի պաշտոնյա լինի, տեղում ազատվելու ա աշխատանքից։ Եվ սա իմ սկզբունքային դիրքորոշումն ա։ Շատ ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել, համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ճիշտ եմ գործել։ Ես երեւի թե ամենաշատը հրապարակայնորեն ներողություն խնդրած ՀՀ վարչապետն եմ՝ ԱԺ ամբիոնից եմ ներողություն խնդրում, խոսելիս եմ ներողություն խնդրում, լրագրողներից եմ ներողություն խնդրում։ Ես չգիտեմ՝ նախկին ղեկավարներից որեւէ մեկը էդ բառը օգտագործե՞լ ա, բայց եթե նույնիսկ օգտագործել ա, ինձնից շատ չի օգտագործել։Եթե սխալվեմ, նախ ինքս ինձ պիտի համոզեմ, որ սխալվել եմ, եւ կկանգնեմ ձեր առաջ, ներողություն կխնդրեմ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում.

Դիտեք նաև՝ 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին