▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեր կապված իմ անձի հետ. Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Ստեր կապված իմ անձի հետ

Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է - երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։

Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է- անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի

Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։

Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։

Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում- ՍՈՒՏ է։

Կառույցը չի կարողանում կառավարել- կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։

Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել, անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։

Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղեներդ

Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք....»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:



 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին