▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակի քարե ­գորգի վրա կանթեղներով խաչ են կազմել

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց, շաբաթ երեկոյան, մեկնարկել է «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ստացել են Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլել են դեպի Հանրապետության հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե ­գորգի վրա խաչ են կազմել՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: «Հարության Ավետիս» քայլերթին միացել են  ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին