▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան տանող բարձր որակի ճանապարհ.Հակոբ Արշակյան

Այս տարի պետական բյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով նույնպես շինաշխատանքներ կկատարվեն։ Այս մասին, օրերս,  լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նա հստակեցրել է՝ համայնքային ճանապարհների վերանորոգումը նախարարությունը չի իրականացնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս նախարարության լիազորությունը միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգումն ու հիմնանորգումն է: Պետական ծրագրերը մի քանի մասի են բաժանված՝ միջին նորոգման, հիմնանորոգման, լրացուցիչ նորոգման եւ դոնորների աջակցությամբ եւ «Հյուսիս-Հարավ»: Արշակյանի խոսքով՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երեւան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին