▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է թվային առողջապահությունը. Արսեն Թորոսյան

«Եթե ցանկանում ես լինել զարգացած և գրավել աշխարհի շուկաները, եթե ցանկանում ես լինել մրցակցային՝ պարտադիր պետք է ունենաս ավտոմատացում, որը հենված է տվյալների մշակման, ժամանակակից արհեստական բանականության, ալգորիթմների կիրառման, շուկայի, տնտեսության ուսումնասիրության և դրա արդյունքների կիրառման հիման վրա»: Այս մասին, երեկ, «Be Automated 2019» բիզնես ավտոմատացման ցուցահանդեսի  իր ելույթում ասել է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ  իր ծոսքում ասել է. «Մենք համարում ենք, որ առողջապահությունը չի կարող լինել ավտոմատ, ոչ ավտոմատ և ոչ թվային, հետևաբար հետաքրքրված ենք այս ոլորտով ուղիղ այնքան, ինչքան մնացած բոլոր ինդուստրիաները: Ավտոմատացումը մեր ոլորտում շատ վաղուց է սկսվել, բայց հիմա հասել է այն մակարդակին, երբ ավտոմատ համակարգը, արհեստական բանականությունը օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշումներ դնել և դեղորայքներ նշանակել, արագացնում է պրոցեսները, ռեսուրսներ է խնայում և արագ պրոցեսների արդյունքում փրկված կյանքերն են շատանում»

Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին