▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատողներն իրենք են սխալվում...«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»-ը ոչ թե սուրբ Ծննդյան ողջույն է, այլ հատված է պատարագից

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումից հետո, համացանցում ոմանք կարծիք հայտնեցին, թե վարչապետը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթել է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ:

Հատկանշական է, որ քննադատողներն իրենք են սխալվում, քանի որ սուրբ Ծննդյան արարողության ողջույնը «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» է, իսկ վարչապետը, հիշեցնենք, իր գրառումը սկսել էր հետևյալ  տողով՝ Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ....Այն  հատված է պատարագից, երգվում է ողջույնից հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական տեքստը ստորև է. 

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:

Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:

Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:

Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:

Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,

միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդության միջոցով ներկա է հենց Ինքը` Հիսուս Քրիստոս, այդ իսկ պատճառով ներկաներն այս երգի ընթացքում միմյանց ողջույն են տալիս ասելով`

-Ողջոյն տուք միմեանց. Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ (Ողջույն տվեք միմյանց` Քրիստոս հայտնվեց մեր մեջ) ի պատասխան` ողջույն ընդունողն ասում է`

-Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի (Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը):

 

Հեղինակ՝ Ա.Մաթևոսան

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և դստեր հետ, ներկա է եղել Հարության տոնին նվիրված պատարագին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին