▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Քրգործ է հարուցվել. «Սևան ազգային պարկում» կատարված աշխատանքները թերի են

Ենթակառուցվածքները կզարգացնեն, զուգարանների հարցն էլ կլուծեն

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես էին իրեն բերման ենթարկում



2019-04-23 17:27:54

Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկ տարվա վաղեմության տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես են իրեն բերման ենթարկում ու  հետևյալգրառումն է  կատարել.

«Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր... Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն: Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար:

 

 

 

Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում: Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը և փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, և դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երևի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, և համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երևի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել... Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է: Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձևը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքևի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերև, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երևի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է և պայքար է բոլորի բարեկեցության համար»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.