▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը հումորներ է անում նոր իշխանությունների հետ, ամեն ինչ լավ է

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ իր հարաբերությունները նոր իշխանությունների հետ լավ են՝ և բարևում են, և հումորներ են անում: Հրայր Թովմասյանը նաև  հավելել է, որ իր վրա ճնշում չի եղել, իսկ հեռանալու մասին քննարկում չկա:

 

 

Ինչ վերաբերում հնարավոր սահմանադրական փոփոխություններին, Թովմասյանը նշել է, որ իր պաշտոնում չպետք  է մասնակցի սահմանադրական փոփոխություններին, որովհետև նախորդ փոփոխությունների ակտիվ մասնակիցներից է եղել:

Թովմասյանը  Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում և փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում նաև Ընտրական օրենսգրքի մասով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին