▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի  ներգրավմամբ քրեական գործով ընթանում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն: «Մի վայրկյան չկասկածեք, միանգամայն օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն է լինելու»,- Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազը: Վերջինիս խոսքով՝  Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար առկա փաստական տվյալները բավարար էին: 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Դավթյանը հավելեց, որ դատախազությունը նոր է ստացել Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը. «Մենք պաշտպանների միջնորդությունը նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Դրանք անպայման կստուգվեն»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: 

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի. Դավիթ Սանասարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին