▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է՝ այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Սանասարյան

 

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

 

 

 

 

 

 

 

 

«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։ «Սպայական» լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։ Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին