▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հորս մահից հետո մահացավ նաև մայրս, զգացի` ապրելու ուժ չկա. Արփի Վանյանը՝ կտրուկ որոշման մասին

Մենք բոլորս կարող ենք լինել երջանիկ, հաջողակ, հարուստ: Մենք բոլորս կարող ենք դառնալ մեր իսկ լավագույն տարբերակը. հավատացնում է գրող, լրագրող, կինոսցենարիստ Արփի Վանյանն իր «Անհնարինը՝ հնարավոր» գրքում:Գիրքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Մեծ թվով հայտնի մարդիկ, շոուբիզնեսի աստղեր Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, ձեռք են բերել այն, կարդացել, ապա սոցիալական ցանցերի իրենց էջերում դրվատանքի խոսքեր ասել գրքի մասին: Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Ռուսսոն, Մարիամ Մերաբովան, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը, Սոֆի Դևոյանը, Արմեն Պետրոսյանը /Մենչ/ և այլք:

Ինչի՞ մասին է գիրքը, ինչո՞ւ է այն այսքան մարդու ուշադրություն գրավել. այս հարցով Asekose.am-ը զրուցել է հեղինակի՝ Արփի Վանյանի հետ:

 

 

-Գիրքը սկսել եմ գրել այն պահին, երբ ինձ շատ վատ էի զգում: Երբ հորս մահից հետո  մահացավ նաև մայրս՝ ես զգացի, որ հողը ոտքերս տակ սկսեց երերալ, աշխարհն ասես կորցեց իր բոլոր գույները: Ես մտա փակուղի. ոչ քայլելու ուժ կար, ոչ ապրեու: Այդ սթրեսը  սկսեց ինձ  ներսից ոչնչացնել: Եկավ մի պահ, երբ ես հասկացա, որ այլևս  այսպես շարունակվել չի կարող. մի քիչ էլ ու…  Պետք էր դուրս գալ այդ վիճակից, բայց ինչպե՞ս, ում օգնությամբ: Փնտրեցի այդ մարդուն, հետո նայեցի հայելու մեջ ու տեսա նրան. նա իմ աչքերն ուներ, բայց  արցունքներից հոգնած, իմ հայացքը՝ բայց գունատ… ու որոշեցի, որ վերջ, պետք է վերադարձնեմ ինքս ինձ:

Գիրքն այս ինձ համար դարձավ, ասպես ասած, իմ դեղագործական լաբորատորիան, որտեղ ինքս ինձ համար փրկության դեղ էի  պատրաստում: Հետո հասկացա, որ այդ դեղը միայն ինձ չէ, որ կարող է օգնել: Մեր շրջապատում հազարավոր մարդիկ կան, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են փակուղու առջև, ովքեր կորցրել են իրենց երազելու հատկությունը, ովքեր դադարել են հավատալ իրենք իրենց, հավատալ իրենց ուժին, հրաշքներին, տիեզերքին , Աստծուն:

Գրքում իմ կարդացած բազմաթիվ գրքերից ստացած գիտելիքերն են, իմ կյանքի փորձն ու մեր հասարակությանը հայտնի մարդկանց անցած ուղին: Գիրքն այն մասին է, թե ինչպես գտնել ինքդ քեզ, ինչպես հասկանալ թե որն է քո իրական ցանկությունը, ինչպես երազել ու հասնել դրան, ինչպես հաղթահարել վախերդ, ինչպես  քեզ տեղափոխել դրական ալիքի վրա, ինչպես 20 օրերի ընթացքում իրականացնել նպատակդ: Գիրքը ձգողականության ուժի, պոզիտիվ մտածելակերպի և այն օրենքների ու գաղտնիքների մասին է, որոնց օգնությամբ շատ հեշտությամբ կարելի է քո կյանք քաշել հաջողությունը:

-Արփի, իսկ ի՞նչ կասեք  այն ակցիայի մասին, որը կրում է «Բաժանիր  ոգեշնչում» խորագիրը:

-Այո , դա գեղեցիկ ակցիա է. հաջողության հասած մարդիկ կարող են ձեռք բերել  իքս քանակով գիրք և մենք այն կնվիրաբերենք նրանց, ովքեր ունեն ադ գրքի կարիքը, ուզում են փոխել իրենց կյանքը, բայց այս պահին գիրքը ձեռք բերելու հնարավորւթյուն չունեն: Ակցիային մասնակցում է ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը,  Հասմիկ Զալիյանը՝ Լոս Անջելեսից, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը: Հույս ունենք, որ այս մարդկանց կողքին կհայտնվեր նաև ուրիշներ:

-Դուք նաև հայտարարել եք, որ ձեր հաջորդ գիրքը կազմված է լինելու մարդկանց հաջողություննների պատմություններից: Արդեն կա՞ն իրենց պատմություններն ուղարկողներ:

-Այո, Mybook.am կայքում ռուբրիկա ունեմ . «Հաջողության պատմություններ» անունով: Արդեն տպագրել եմ  մի քանի պատմություն: Դիմողները շատ են և դա շատ ուրախալի է ու ոգևորիչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին