▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկը ցանկացել է կյանքին վերջ տալ «Էրեբունի» հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր նրա երեխան

 


Արտառոց դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Երեկ`ապրիլի 24–ին, Վեդի քաղաքում ապրող մի կին կեսօրին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, հեռացել է տնից։ 

 

 

 

 

 

 

 

Մի քանի ժամ շարունակ ընտանիքի անդամներն աղջկանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Այդ պատճառով նրա ծնողը դիմել է իրավապահներին։

Արդեն ապրիլի լույս 25-ի գիշերը, աղջկան գտել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի տարածքում և տեղափոխել Վեդի։

Նախնական վարկածով՝ աղջկա մանկահասակ երեխաներից մեկը տարիներ առաջ մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ նա ցանկացել է կյանքին վերջ տալ հենց նույն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր երեխան։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ աղջիկն ամուսնալուծված է, նրա մյուս երեխան ապրում է նախկին ամուսնու հետ։ 

 

Աղբյուրը՝ armeniasputnik.am 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին