▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախը պետք է միանա Հայաստանին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է․ Նիկոլ Փաշինյան

Գործից մինչև «գլխառադ», «քֆուրից» մինչև օրհնանք

Որտեղի՞ց կրկին առաջացավ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն ու ինչի՞ կարող է հանգեցնել․Հարցում

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է



2019-04-25 20:29:33

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 24-րդ շենքի մոտ քաղաքացուց 28.000 դրամ կաշառքը ստանալուց անմիջապես հետո սոցիալական ծառայության մասնագետին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հատուկ գունանյութով մշակված թղթադրամները, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։

 

 

 

 

 

 

 

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ բերման ենթարկվածն այդ քաղաքացուն նպաստառուների ցուցակում ընդգրկելու և հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես և ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։ Այսպիսով, 2016-ից 2019 թվականի ապրիլի 23-ը պահանջել և ստացել է 112.000 դրամ ապօրինի վարձատրություն։

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.