▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազները թաքցրել են ԱԱԾ տնօրենի նամակն՝ ուղղված ՀՀ ոստիկանապետին. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հանդես է եկել երկրորդ հայտարարությամբ, այս անգամ էլ խոսելով 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության պետի կողմից՝ ոստիկանության պետին ուղղված նամակի մասին, որը, ըստ նրա, հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաեւ քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս նամակի հետ կապված ԱԱԾ-ից ոչ մի տեղակալի չեն հարցաքննել, հարցաքննել են միայն մեկ մարդու. «Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», - հայտարարել է Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Ավելի ուշ,  Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, խոսելով գրության բովանդակության մասին, լրագրողներին  ասել է , որ փետրվարի 28-ին ԱԱԾ տնօրենը ոստիկանության պետին գրել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ազատության հրապարակում մտնող որոշ մարդկանց ձեռքում առկա են զենք-զինամթերք: Ալումյանի խոսքով՝ հարցաքննված այդ մեկ մարդը հաստատել է գրության բովանդակությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին